«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Հարցին, թե եղե՞լ է պաշտոնական հրավեր, Հարությունյանն արձագանքել է. «Կարծում եմ այո»։ Ըստ որոշ հրապարակումների Մեդվեդևն այստեղ մասնակցելու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել