ԱՄՆ-ը մտադիր է 2016 թվականին փախստականների վերաբնակեցման ծրագրով ընդունել 10 հազար սիրիացիների՝ հայտարարել է Պետդեպի փախստականների ընդունման վարչության ղեկավար Լոուրենս Բարթլեթը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք աշխատում ենք ՄԱԿ-ի հետ՝ ի հայտ բերելու մարդկանց, ովքեր առավել խոցելի են»,- ասել է նա։
2014 թվականին ԱՄՆ-ը վերաբնակեցրել է 70 հազար փախստականի՝ տարբեր երկրներից։ 2016 ֆիսկալ տարում ԱՄՆ-ը ծրագրում է ընդունել 85 հազարի, 2017-ին այդ թիվը հասցնել 100 հազարի։ 85 հազարից, որոնց երկիրը պատրաստվում է ընդունել 2016-ին, 10 հազարը կլինեն սիրիացիներ։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է Վաշինգտոնում ամենամյա պլանավորման ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել