Tert.am–ը գրում է.

Բրիտանուհի արկածախնդիր ճանապարհորդ Սառա Օութենը նոյեմբերի 3-ին ավարտել է իր շուրջերկրյա  ճանապարհորդությունը, որը վերջինս իրականացրել է ճամփորդելով միայն մակույկով, հեծանվով և թիանավակով:

Ինչպես ներկայացնում է Daily  Mail-ը` ուղևորությունն ավարտվել է այնտեղ, որտեղ սկսվել էր 2011-ի ապրիլին` Լոնդոնի Թաուեր կամուրջի մոտ: Շուրջերկրյա ճամփորդությունը տևել է 1676 օր:  Օութենը դարձել է առաջին կինը, ով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը:

Խաղաղ օվկիանոսն անցնելն այնքան էլ հեշտությամբ չի տրվել. օվկիանոսում 143-րդ օրը նա հայտնվել է «Խոակին» փոթորկի գոտում: Բրիտանուհու նավակը փրկվել է բեռնատար նավի օգնությամբ, որն էլ օգնել է նրան հատել օվկիանոսը:

Ավտոբուսով նա ստիպված է եղել երթևեկել միայն Չինաստանի և Ռուսաստանի սահմանային անցակետով անցնելիս: Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել վերջինիս սահմանը հատել հեծանվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել