Սահմանների հարցը կորոշենք մենք ու ոչ թե մեկ անձ կամ մեկ մարդկանց խումբ. դա առաջնային է, որի համար մենք ապրել ենք դժվար ու էսքան համբերել
Արցախը գերակա է ապրածը արդարացնելու ու ապրելու համար:
Բոլորը գիտեն, որ իմ որոշումը չի կարող լինել պատվեր կամ հրահանգ: Չեմ փորձի հակաճառել կամ թշնամանալ ոչ ասողների հետ, իսկ երկխոսելը միշտ օգտակար է բոլորի համար:
Ես ասում եմ այո, քանի որ շատերն էսօր մոդայից դրդված ասում են, որ ոչ կասեն, բայց կգնան ու այո կասեն։
Ասում եմ այո, քանի որ իմ գոնե մեկ նպատակի այս սահմանադրությունը կպատասխանի։
Իսկ մնացած հարցերում վստահ եմ, որ շատերն առանց կարդալու ու անձնավորելով են ասում ոչ:
Ես մերժում եմ անձնավորումները, քանի որ գաղափարական չեմ համարում մերժողականությունը ոչ-ի դեպքում։
Ունեմ լիքը խնդիրներ (շատերը չեն երևակայի) և՛ կառավարության հետ, և՛ ղեկավարների, բայց չի նշանակում, որ քլունգը պիտի առնեմ ձեռքս (ով ինչի համար որ պետք է պատասխան տա, կտա՝ առանց աղմուկի ու քննարկելով ու իրար հասկանալով)
Մի քիչ շատ կլինի ինձ համար գառլախանավարի իմ (ցանկացած) խնդրի համար մերժել էս սիստեմը, որ առաջարկվում է։
Կրկնեմ մեկ բան. ես քիչ եմ հասկանում նորից, բայց սահմանների հարցն իմ հարցերի պատասխանն է, ու եթե ազգը որոշի ոչ մի թիզ հող չտալ, ոչ մեկը չի տա, իսկ եթե որոշի տալ... չէ, չի որոշի ու վերջ:
Ինձ թվում է, որ էս սահմանադրության չերևացյալ կողմը հենց այս խնդիրն ու դիլեմն է, որ դրված է մեր առջև (ի դեպ, ոչ մի թիզ ու ոչ մի գրամ. սա պնդում է)։
Եվ նախքան ով է լինելու վարչապետ, ով է լինելու այլ ղեկավար-ի հարցին հասնելը կուզեի մեկը տալ. մենք պատրա՞ստ ենք այլ ղեկավարի, ում երևակայում ենք։