Անկախությունից այս կողմ իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվել՝ սկսած «100 տոկոս էլ շահեն՝ նրանց իշխանություն տվող չկա» մտայնությունից ու քվեարկության արկղեր գողանալուց մինչև ընտրող կաշառելն ու «մեռած հոգիներին» քվեարկելու «հնարավորություն» տալը: Նախագահական կառավարման համակարգի պահպանման դեպքում այն ևս մի 20 տարի առնվազն կմնա նույնը: Քրեաօլիգարխիկ համակարգը կզիջի իշխանությունն այն ժամանակ, երբ այն այլևս պահել չի կարողանա, իսկ երբ կգա այդ ժամանակը՝ այսօր ոչ մեկն ասել չի կարող: Համենայն դեպս, այսօր չկան այն նախադրյալները, որոնք կվկայեին, որ հաջորդ նախագահական ընտրությունները կվերածվեն իրական իշխանափոխության: «Իշխանությունը խուճապի մեջ է» և նմանատիպ այլ ձևակերպումներն ընդամենը քարոզչական միջոց են՝ զուրկ որևէ հիմքից, և օբյեկտիվորեն նպաստում են իշխանության ամրապնդմանը, քանի որ հանրությունը սպասում է խուճապային դրսևորումներին և, չտեսնելով դրանք, ավելի է հուսահատվում և որպես ելք դիտարկում արտագաղթը: Իսկ արտագաղթում է սովորաբար հասարակության ավելի ակտիվ մասը: Մնում է, որ այս ամենն ըմբռվի հանրության կողմից, և նրա միջից առաջադրվեն այնպիսիք, ովքեր ունակ են կեղծ կարգախոսներ առաջադրելու փոխարեն առաջարկել իրապես իրագործելի մարտավարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել