Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներն իրենց հետ առաջ են բերում նոր վիճահարույց կետեր և հարցրեր: Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են թեժանում քննարկումները:
Վերջերս էլ նույնականացման քարտերով ընտրել կամ չընտրելու վերաբերյալ աղմուկ էր բարձրացել: Ինչպես հիշում ենք, Ազգային ժողովը 81 ձայնով ընդունեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Նախ նշենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ կան շուրջ 180 հազար քաղաքացիներ, ովքեր կարող են ընտրել միայն նույնականացման քարտով:
Խնդիր էր առաջացել՝ ինչպես վերահսկողություն սահմանել ընտրական պրոցեսների վրա:
Քննարկվում էին բազում տարբերակներ: Հիմանական շրջանառվող թեզն ընտրողների մատերը թանաքոտելու տարբերակն էր:
Տեսականորեն հնարավոր է նման քայլով որոշակիորեն զսպել ընտրակեղծիքների դեպքերը: Բայց եկեք ընդհանուր նայենք:
Գաղտնիք չէ, որ գոյություն ունի թանաքոտման երկու տարբերակ՝ սովորական և անգույն թանաքներով:
Եկեք համաձայնենք, որ շատ շատերը չեն համաձայնվի շրջել թանաքոտած մատով: Հետևաբար կամ ընտրատեղամասերում խնդիրներ կառաջանան, կամ էլ շատ մարդիկ չեն գնա ընտրության զուտ նրա համար, որպեսզի թանաքոտած մատով չշրջեն: Ինչ վերաբերում է անգույն թանաքին, ապա այն կարելի է ստուգել հատուկ ուլտրամանուշակագույն լապտերով: Սա նշանակում է, որ հեշտությամբ կարող են փոխել, և տարբերությունը չի նկատվի: Լապտերն էլ անջատված վիճակում անգույն թանաքը ևս չի տարբերում, ու սկանավորում իրականում կարող է չլինել:
Հետևաբար, սա լավագույն տարբերակը չէ, որի վրա կարելի է ֆիքսվել: Ամեն դեպքում մինչև այժմ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշած տարբերակներից և ոչ մեկն իրատեսական չէ այս կարճ ժամանակահատվածում: