14350_bԻնչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթւոր Հարությունյանն է (Պալաչ):

Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ  կա 8 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Վարորդը չի տուժել։

Օպերատիվ խումբը դիտարկում է երկու հիմնական վարկած. կամ վարորդը քնել է ղեկին, կամ վթարի պատճառ է դարձել տեխնիկական խոտանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել