«Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «իհարկե տեսնում եմ, պատկերացրեք, որ ես էլ խորհրդարանում չկամ։ Քանի~ անգամ եմ Անին ավերակ դարձնող օրենքները պահել»։
«ՉԻ» - Մի վայրկյան մի շտապեք՝ փորձենք հասկանալ։ Փաստորեն, եթե Հրանտ Բագրատյանը խորհրդարանում չլիներ՝ Անին հիմա ավերակ կլիներ։ Բայց թարսի պես՝ Անին արդնն 600-700 տարի է ավերակ Է։ Երևի պատճառն այն է, որ պրն Բագրատյանն այն ժամանակ պատգամավոր չի եղել կամ գուցե փոխաբերական իմաստո՞վ է ասում։ Կամ գուցե «Անի» հյուրանո՞ցը նկատի ունի։
Ամեն դեպքում՝ ստացվում է, որ ամեն անգամ իշխող կուսակցությունը Անին ավերակ դարձնելու մասին օրենք Է բերում խորհրդարան, ու ամեն անգամ պրն Բագրատյանը կասեցնում է այդ օրենքը։ Այնպես որ՝ հաջորդ խորհրդարանում նա անպայման պիտի ունենա իր պատվավոր տեղը։ Թե չէ ՀՀԿ-ն Լենկթեմուրի արշավանքի մասին օրինագիծ էլ կանցկացնի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։