Բերբերներ` գործնականում երկրի երեսից վերացած Հյուսիսային Աֆրիկայի բնիկներ։ Ալժիրյան գյուղերում դեռևս հնարավոր է հանդիպել տարեց կանանց, ովքեր իրենց համարում են այդ ժողովրդի հետնորդները։ Նրանք դեմքի մաշկին դաջվածք կրելու ավանդույթ ունեն։ Ըստ իրենց հավատալիքների` դա պաշտպանում է չար ոգիներից։
Բերբերյան կանայք կարծում են, որ մաշկի վրա արված նախշերը գեղեցկության գրավական են։ Որքան շատ` այնքան լավ։ Բայց ոչ բոլոր տատիկներն են համարձակվում ողջ մարմինը պատել դաջվածքներով, քանզի այն արվում է ոչ բոլորիս հայտնի սովորական եղանակով։ Դա բավական ցավոտ գործընթաց է, քանի որ կտրվածքներ են անում մաշկի վրա, որոնց մեջ էլ լցվում է մուրը։




















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



