Խոսում եմ՝ նախկինում խանութ ունեցած, իսկ ներկայումս մի տոնավաճառում ծվարած առեւտրականի հետ։ Հարցնում եմ՝ գործերդ լավանա, չես ուզենա՞ մի խանութ բացել՝ լայն, լուսավոր, դու էլ կլինես ոչ թե վաճառող, այլ տնօրեն...
Պատասխանում է՝ ոչ մի դեպքում։ Կուշտ եմ կատաղած հարկայինից։ եթե իշխանության վերին էշելոններում կամ հենց հարկայինում մարդ չունես կամ ինքդ հարկայինի աշխատող չես, ուրեմն խանութ ունենալու եւ ազնիվ աշխատելու մասին մոռացիր։ Նախ, թե որքան հարկ պետք է մուծես, որոշում է ոչ թե քո ապրանքաշրջանառությունը, այլ հարկայինը։ Օրը մեջ՝ վճարներ՝ օրինական, անօրինական։ Ուզում ես՝ նույնիսկ մի լուցկու համար չշահող կտրոն տրամադրի, միեւնույն է, տարվա մեջ մի անգամ պարտավոր ես չտրամադրել եւ տուգանվել 170 հազար դրամով։ Իսկ բյուջեի սուղ եղած ժամանակ՝ նաեւ երկրորդ անգամ՝ արդեն կրկնակի։ Փաստորեն այն, ինչ ավելի կարող էիր աշխատել, դրա կրկնակիից մի բան էլ ավելի շատ տալիս ես հարկայինին (ոչ պետությանը)։ Գումարած՝ նյարդերի քայքայումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել