ԻՆչքա՜ն կախյալ են զգում մեր պատգամավորներն իրենց Ռուսաստանից: Մեկը շնորհակալություն է հայտնում, որ Ռուսաստանը չեզոք է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցում, մյուսը զգուշացնում է, որ հանկարծ չմիջամտեն, երրորդն, ընդհակառակն, հորդորում է միջամտել... Սա շատ է հիշեցնում Պերմյակովի սպանդին հաջորդած շրջանը, երբ մեր պատգամավորները մեկը մյուսի ետևից ճառում էին, որ Պերմյակովի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը վերաբերմունք չի ՌՈւսաստանի հանդեպ: Այս պարզունակ ՛՛Ես քոնն եմ, բայց արի այդ մասին չհայտարարենք՛՛ը ուղղակի հայտարարության տեքստ է.
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Թևան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Մատվիենկոյին ` Սահմանադրության հարցում Ռուսաստանի բացարձակ չեզոք դիրքորոշման համար, իսկ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը և ո՛չ էլ որևէ այլ գերկենտրոն Հայաստանին որևէ բան թելադրելու իրավունք չունեն:Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն ու ձայնն են լինելու որոշիչը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝http://www.aravot.am/2015/11/02/624763/…