Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության միջոցառումների շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ՌԴ օրենսդիրը չմանրամասնեց այցի ժամկետները, սակայն նշեց, որ վարչապետի այցի մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ նման որոշում կայացվի:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, այն մասին, որ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ակտիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները՝ կարևորելով ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել