Tert.am-ը գրում է.
Նա կարծում է, որ սկսած դեռևս 1993 թվականից Ադրբեջանում ընտրությունները կեղծված են: Ըստ ադրբեջանագետի՝ նույնիսկ Ադրբեջանում ընտրություններին անհրաժեշտ մասնակցությունը չի ապահովվել, չնայած մարդիկ բերվել են ընտրատեղամասեր: «Երբ հասարակությունը հիասթափված է և գիտի, թե ավտորիտար պետությունում ինչ է լինելու արդյունքը, շահագրգռված չեն ընտրությունների գնալ, որովհետև գիտեն, որ որևէ բան չեն փոխելու»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանը կարծում է, որ գնալով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում ավելի կվատանա: «Մինչ նախագահական ընտրությունները քիչ թե շատ մթնոլորտը Ադրբեջանում բաց էր, գոնե մարդիկ կարողանում էին դուրս գալ, բողոքի ցույցերի մասնակցել, սակայն նախագահական ընտրություններից հետո սահմանափակումներն ավելի շատացան»,-ասաց նա և նշեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հույս կար, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, թեև դա էլ չեղավ:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում 125 տեղի համար առաջադրվել էին 767 թեկնածու: «Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերում, և հնարավորություն էլ չունեն, առավել ևս, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական ակտիվ ընդդիմադիր գործիչները ձերբակալված են»,-ասաց նա:



