Life.panorama.am-ը գրում է.
Այս դիմակները, որոնք դժվար չէ պատրաստել տնային պայմաններում, հիանալի վերականգնում են վնասված մազերը։
Դիմակ՝ ճյուղավորվող մազերի համար
Անհրաժեշտ է.
- 1.5 բաժակ կաթ
- 1 ճաշի գդալ սերուցք
Հարել և քսել մազերին։ Գլուխը ծածկել պոլիէթիլենային գլխարկով և սպասել 25-30 րոպե, ապա լվալ շամպունով։
Դիմակ՝ չոր մազերի համար
Վերցրեք յուղազրկված կեֆիրը և քսեք մազերին՝ ողջ երկայնքով։ Գլուխը ծածկել պոլիէթիլենային գլխարկով և սպասել 1-2 ժամ, ապա լվանալք մազերը։
Դիմակ՝ մազերի սնուցման համար
Անհրաժեշտ է.
- 1 ամբողջական բանան
- 1 ձու
- 3 ճաշի գդալ մեղր
- 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը, քսեք գլխին 15 րոպե և լվացեք շամպունով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/02/mask/404095
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



