Կրկին չեմ կարող չհիշել այն չարաբաստիկ դեպքը, որի մեղավորները դեռ անպատիժ են: Մերին Մարգարյանն այսօր իր ընտանիքի հետ պետք է լիներ, եթե «Շենգավիթ» Բ/Կ-ում մարդիկ մի քիչ սրտացավ լինեին, ոչ թե իրենց գործին հանցավորությամբ մոտենային, ինչ է թե իրենք լավ «ԾԱՆՈԹ» ունեն:
Նորից ու նորից պետք է շեշտեմ, որ այս գործի բացահայտման ու մեղավորների պատժման հարցում Առողջապահության նախարարը պետք է հետևողական լինի, ինքը պետք է այս հարցի բացահայտումն արագացնի:
Մինչև այս գործի մեղավորները չպատժվեն Շուշանիկ Բախշյանի գլխավորությամբ, ես իմ ծանոթներին ու հարազատներին հորդորելու եմ այդ բժշկական կենտրոնից հեռու մնալ: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ հարազատներին սպասարկեն այնպիսի մարդիկ, ովքեր բժիշկ կոչվելու իրավունք չունեն:
ՀՀ-ում եթե գործերն այսքան դանաղ բացահայտվեն, բազմաթիվ այլ մարդիկ նույն պատճառով կարող են տուժել: Արագացրե՛ք, որ մենք էլ, Մերիի հարազատներն էլ գոնե ինչ-որ չափով մխիթարվենք ու գոնե հանգիստ լինենք, որ մեղավորներն այլևս մեզ չեն սպառնում: