Դյուսելդորֆի օդանավակայանում լույս նոյեմբերի 2-ի գիշերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ռումբը հագեցած է թթվային պայթուցիկով, որը համարվում է վտանգավոր և անկանխատեսելի, ուստի ռումբը ոչ թե վնասազերծվել է, այլ պայթեցվել հայտնաբերված տեղում:
2,5 ցենտներ քաշով ռումբը հայտնաբերվել է թռիչքուղու հատվածում: Ռումբի վնասազերծման ժամանակվա համար նախատեսված 38 թռիչք և վայրէջք հետաձգվել են: 7 չվերթ չեղարկվել է:
Օդանավակայանի ներկայացուցիչը նշել է, որ ուղևորներին և բնակիչներին ոչինչ չի սպառնացել: Վտանգավոր գտածոյի շուրջ անվտանգության գոտին կազմել է 500 մ: Ներկայումս օդանավակայանի աշխատանքը նորմա ռեժիմով է ընթանում:
Օդանավակայանի շրջանում պատերազմի ժամանակվա ռումբերի որոնումը կշարունակվի նոյեմբերին:



