Tert.am-ը գրում է.

ՀՀ 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, թե Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը որ փուլում է:

«Ասացիք, որ միջազգային կառույցների հետ արդյունավետորեն աշխատում եք և ստանում եք տեխնիկա: Ես՝ որպես լոռեցի, ցանկանում եմ իմանալ, թե Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը որ փուլում է, տեսանելի ապագայում շահագործում տեսնո՞ւմ եք, թե ոչ»,-հարցեց նա:

Նախարար Երիցյանը նշեց, որ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին և արդեն իսկ ռուս գործընկների հետ պայմանավորել են, ստանալ ծանր ուղղաթիռներ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ նաև թեթև ուղղաթիռներ են ունենալու, որը ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից  և արդյունքում կունենան նորմալ օդանավակայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել