Ռուս փրկարարները Եգիպտսում Airbus A321 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերել են օդանավի ֆյուզելյաժի 12 խոշոր մաս: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ինքնաթիռի վթարի վայրում աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 2-ի առավոտյան: Դրանք պետք է ավարտվեն մինչև Մոսկվայի ժամանակով 23:00-ն, հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը:
«06:30-ից 84 մարդ բարձր անցանելիության մեքենաներով անցել են աշխատանքի: Ներկայումս հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 մաս և անձնական իրեր: Մշակում ենք Կահիրե անձնական իրերի ուղարկման հարցը»,- նշել է Պուչկովը:
Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ է թռչելիս եղել: Ինքնաթիռն ընկել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են: