ՄԻԱԿ քարտուղար |
1.Քաղաքական վարկանիշները ոչինչ չասող թվեր են, եթե դրանք չունեն խորը վերլուծական հիմքեր:
2.Քաղաքական վարկանիշները բազմաշերտ են. սոցիոլոգները չափում են ժողովրդականության, ազդեցության, վստահության, հանրաճանաչության և էլեկտորալ վարկանիշներ, որոնցից առնվազն առաջին չորսը որևէ աղերս չունեն ընտրական գործընթացներում այս կամ այն թեկնածուի որևէ պաշտոնում ընտրվելու հետ:
3.Քաղաքական այս կամ այն գործչի բարձր վարկանիշը ՖԲ տիրույթում ներկայացուցչական չի անգամ ՖԲ օգտատերերի շրջանում:
4.Հեռախոսային հարցումներով քաղաքական վարկանիշներ հրապարակելը նույնն է, ինչ-որ ձեռքով ձուկ բռնելը:
5.Մաքսիմում հինգ հարցից բաղկացած հարցաթերթով քաղաքական գործիչների վարկանիշների հրապարակումը քիչ թե շատ տեղին է միայն «Էքզիթ-փոլ»-ի ժամանակ:
6.Վերջապես՝ շատ կարևոր է, թե ով է հրապարակում քաղաքական վարկանիշներ: