Որոշ ռուս բլոգերների պահվածքից մարդու սիրտը խառնում է: Իրենց թոփ են գցում ամեն տեսակի ապուշ ու այլանդակ վերնագրերով, դեռ մի բան էլ էդ փրոմո կոչվածն են միացնում:
Ասենք, մի հաստագլուխ դնում է էսպիսի մի վերնագիր՝ «Падение российского самолёта в Египте коснулось меня и мою дочь» ու պատմում, թե ոնց ինքը Գերմանիայի ապահով կյանքից պիտի Եգիպտոս թռներ, ինչ հուզիչ պատմություն, որ աղջիկն անհամբեր սպասում էր, վայ-վույ, երջանիկ հայր ու դուստր, ու այ քեզ բան, ռուսական օդանավի ընկնելու պատճառով իրենց սպասեցնել են տվել, հետո էլ ասել են վաղը կգաք: ու ֆոտոներ... օդանավակայանում սպասող գերմանացիներ...
Ինչ ասես, անասուններ ամեն տեղ ու ինչքան ուզես: Մանավանդ ինտերնետի անծայրածիրում:
Իսկ պատահածը... Աստված հոգիներին խաղաղություն տա... Ընտանիքներով գնացել են: Միանգամից Երևան-Սոչիի դժբախտությունը հիշեցի... Մի տեսակ գրեթե անմխիթար վիշտ:
************************
Поведение некоторых российских или русскоязычных блогеров просто отвратительно:( Пиарить себя на таком горе. "Падение российского самолёта в Египте коснулось меня и мою дочь", пишет какой-то урод, про то, как он прождал несколько часов в каком-то немецком аэропорту из-за катастрофы в Египте.
А трагедия ужасная. Просто слов нет:(
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/791434.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել