Armtimes.com-ը գրում է․

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն՝ շփման գծի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող։ Ըստ այդմ, նախնական վարկածով պայթունի պատճառը եղել է պատերազմից մնացած ականը: Զինծառայողների կյանքնի վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողների անունները, կոչումները չի հրապարակել

ՀՀ ՊՆ սույն դեպքի վերաբերյալ դեռեւս հայտարարություն չի տարածել: Չի բացառվում, որ Ադրբեջանական ԶՈւ-ն փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել, որն էլ ձախողվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել