Lragir.am-ը գրում է․
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Վերդեր» - «Բորուսիա» Դ.(1:3) խաղից առաջ տանտերերի երկրպագուներից մեկը «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա ինչ-որ իր է շպրտել: «Armsport.am»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Bild»-ը:

«Սա անկարելի է: Այդ մարդը հայտնաբերվել եւ դուրս է հանվել ստադիոնից»,- նշել է «Վերդերի» մարզական տնօրեն Ռուֆեն Շրեդերինը:

Ավելացնենք, որ Մխիթարյանը հրաշալի է հանդես եկել այդ խաղում՝ դառնալով գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել