Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում այսօր տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ նախկին ամուսնու հոգեհանգսստյան արարողությունը:
Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում երեկ` դեկտեմբերի 9-ին` ժամը 00.30-ին, 33-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել:
Ըստ տեղեկությունների` ինքնասպանության դեպք է տեղի ունեցել նախկին կնոջ հետ վիճելուց հետո ամուսինն ընտանիքի աչքի առաջ ինքնասպանություն է գործել:
Թեմայի վերաբերյալ մեզ տեղեկություններ հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից` նշելով, որ ինքնասպանություն կատարած տղամարդը 1979թ. ծնված Հրայրն է, ով ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից` գլխին կրակելու միջոցով:
Ոստիկանության փոխանցմամբ` ինքնաձիգը առգրավված է, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ինքնասպանություն գործած տղամարդը ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի կնոջ` երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ հետ: Արդեն 5 տարի է` նրանք ամուսնալուծված են, ունեն 8 տարեկան զավակ: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Անահիտ Սիմոնյանը:
Ամուսնալուծությունից հետո Հրայրը չէր ամուսնացել, ապրում էր մենակ:
Խնձորեսկի գյուղապետարանից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել, ուրիշ ոչինչ չեն հայտնել:

Hayeli.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել