Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել, որով սահմանվել է 2016թ. ժամանակավոր բնակության թույլտվության քվոտան։
Ստորագրված հրամանի համաձայն՝ 2016թ. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՌԴ-ում ժամանակավոր բնակության 125900 թույլտվություն է տրվել։
Հաղորդվում է, որ 2015թ. քվոտան կազմել է 151175։ Այս քանակը սահմանվել է երկրի յուրաքանչյուր մարզի միգրացիոն եւ տնտեսական վիճակից ելնելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/rusastaneh-krtchatel-e-otarerkrya-khaghakhacinerin-tramadrvogh-zhamanakavor-kacuthyan-khvotan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



