Tert.am-ը գրում է.
Յուլիա Կազանցևան պետք է թռչեր «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով, բայց մեկնել էր մեկ օր առաջ, ինչը փրկել է նրա կյանքը:
LifeNews-ի եթերում փրկված ուղևորուհին պատմել է, թե ինչու է մեկ օր շուտ թռել և թե ինչ է զգում հիմա: «Առաջիկայում միայն ցամաքային տրանսպորտ», - ասել է Յուլիան և ցավակցություն հայտնել զոհված ուղևորների հարազատներին:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A-321 օդանավը վթարվել է հոկտեմբերի 31-ին` թռիչքից 23 րոպե անց: Օդանավում են գտնվել անձնակազմի 7 անդամ և 217 ուղևոր, որոնց թվում` 21 երեխա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/31/saved-passenger/1832016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



