Քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից Նիկոլը ամեն ինչ ճիշտ ա ասում, առանձնապես բան չի խոստանում ու բացատրում ա, թե ինչի չի խոստանում, բայց մի քանի նյուանս կա, որոնք շատ սահուն սղցնում ա։ Ինքը դեռ 2 տարի ունի, սահմանադրական հանրաքվեին չի խառնվում, հիմիկվանից իրան ապահովագրում ա 2017-ի ընտրություններում տապալվելուց ու ընդհանրապես դեռ հարցականի տակ ա դնում նույնիսկ 2022-ին հաղթելը։ Դեմ չեմ, ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելը հեշտ չի, մանավանդ էն որակի, որ ընտրություններում հաղթելու շանս ունենաս, բայց 7 տարի մարդկանց սպասեցնելն էլ մի բան չի, համարյա նույն հիասթափություն պատճառելն ա, ինչ տանել իշխանափոխության ու չկարողանալ, ընդ որում մարդիկ էդ ավելի շուտ կներեն, քան տարիներով գործնական քայլեր չանելը։
Իսկ իրականում Նիկոլի հաշվարկի հիմքում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտն ա, որը հայտնի չի երբ կլինի ու երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը կմտնի պայքարի մեջ։ Կարճ ասած՝ Նիկոլը ուզում ա իշխանությունը վերցնել, բայց քանի Սերժ Սարգսյանը կա, ասում ա ինձնից վազն անցեք, ես մարդ եմ հավաքում։
Կից նյութն՝ այստեղ։