Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր մայրցամաքներում հայերը նվաճում ու գրավում էին աշխարհը: Ահա հայ գյուտարարների կողմից արված մի քանի հայտնագործություն, որոնք փոխել են աշխարհը:
14 Ստեփան Ստեփանյան - 1916թ.-ին հայտնաբերել է բետոնախառնիչը բեռնակիր մեքենայի վրա, ինչը հնարավորություն տվեց խթանել շինարարության բիզնեսի արագությունը։

15 Ալեքսանդր Քեմուրջյան (ԽՍՀՄ) - «Луноход» տիեզերական ինքնագնաց տրանսպորտային միջոցների ստեղծողը, ինչպես նաև «մոլորակագնացներ» Վեներայի, Մարսի ու Ֆոբոսի հետազոտության համար։

16 Ռուբեն Օրբելի - ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Մշակել է ջրի տակից հանված հնագիտական արտեֆակտերի՝ ոչնչացումից պաշտպանելու մեթոդներ։ Ներկայացրել է ստորջրյա կառույցների պաշտպանության համար ափերն ամրապնդելու մեթոդները (1937-1939թթ.)։

17 Ալեքսանդր Գարսոև - սուզորդ, առաջին կոնստրուկտորը և սովետական սուզանավերի նախագծողը։

18 Իգնատիյ Լուկասևիչ - կերոսինային լամպի գյուտարարը։ Հայտնագործել է կերոսինի ստացումը հում նավթի թորման միջոցով (1853թ.)։ Հիմնել է աշխարհի առաջին նավթավերամշակման գործարանը (1856թ.)։

19 Քեննեթ Խաչիկյան - ԱՄՆ երկու նախագահների (Նիքսոն, Ռեգան) ելույթների հեղինակը, նախագահի հանրապետական 9 թեկնածուների խորհրդատու։

20 Էմիկ Ավագյան - 57 հայտնագործություններ է արտոնագրել, որոնք մինչև այսօր օգնում են հաշմանդամներին։ 1961թ.-ին նախագահ Քենեդին նրան պարգևատրեց հաշմանդամների զբաղվածության մեջ ունեցած իր անփոխարինելի ներդրման համար։

21 Գարի Թաթոյան - հայտնաբերել է վաֆլե բաժակներով պաղպաղակի մեքենան (1921թ.)։

22 Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյան - շնչառական սարքերի և նատրիումի քրոմոլինի քթանցքերի համար նախատեսված սփրեյ և աչքի կաթիլներ՝ ասթմայի և ալերգիայի բուժման համար։

23 Լյութեր Ջորջ Սիմջյան (ԱՄՆ) - ավելի քան 200 հայտնագործությունների հեղինակ, որոնց թվում՝ բանկոմատ, պրոյեկցիոն սարք՝ օպտիկական պատկերներն էկրանին ցուցադրելու համար։

24 Ալբերտ Կապիկյան (ԱՄՆ) - աղիքային բորբոքումների պատվաստանյութի հեղինակ։

25 Ռայմոնդ Վագան Դամադյան (ԱՄՆ) - սկանավորման մագնիսա-ռեզոնանսային սարքի հեղինակ։

26 Արթուր Բուլբուլյան (ԱՄՆ) - A-14 թթվածնային դիմակների գյուտարարը, որոնք օգտագործվում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։




