210-1ԱՄՆ պետդեպարտամենտը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակներից ևս 7 հազար նամակ կհրապարակի: Այս մասին հայտնել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RIA Novosti-ն:

«Այսօր օրվա երկրորդ կեսին պետդեպարտամենտը մեր կայքում նախկին պետքարտուղար Քլինթոնի օգտահաշվից ավելի քան 7 հազար նամակ կհրապարակի»,- ասել է Քիրբին:

Նա հստակեցրել է, որ տվյալ նամակները վերաբերում են 2011-2012-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել