Յուջին սքանչանում էր աղջիկներով, գժվում էր նրանց համար, բայց միայն իսկապես գեղեցիկների համար: Իր դպրոցում միայն երկուսը կամ երեքը կային, որ հիշեցնում էին իր կարդացած բանաստեղծությունների մի քանի տողերը, ԲԱՅՑ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ՇՓՈԹՎԵԼՈՒ ԽՈՍԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ: Նրանք գեղեցիկ էին, բայց այքնա՜ն հեռու իրենից: Նա նրանց զարդարում էր ավելի մեծ գեղեցկությամբ, քան իրականում ունեին. ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՀՈԳՈՒ ՄԵՋ ԷՐ, ՄԻԱՅՆ ԹԵ ՉԳԻՏԵՐ ԱՅԴ: Հատկապես մի աղջիկ, որի վարսերը հասած եգիպտացորենի նման դեղին մեծ փնջերով տարածվել էին պարանոցի շուրջը, երբեք չէր հեռանում նրա մտքից: ՀԵՌՎԻՑ ՆԱ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԷՐ ԱՅԴ ԱՂՋԿԱՆ, ԻՍԿ ԱՂՋԻԿԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԷՐ: Նա չիմացավ, թե ինչպիսի լուրջ, սև, հրավառ աչքեր սևեռվում էին իր վրա, երբ ինքը չէր նայում այն կողմ:
Նրա իմացությունը աղջիկների հարցում այնքան էլ մեծ չէր: ԿԱՆ ՄԱՆՐ ԲԱՆԵՐ, ՈՐ ՊԱՏԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԳՈՂՈՒՆԻ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՆՔ, ԿԱՄ ՈՐՈՆՔ ԳՈՂՈՒՆԻ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ. վերջինս պատահել էր և Յուջինի հետ: Նա առանձնապես չէր հետաքրքրվում որևէ աղջկանով: Տասնչորս տարեկան հասակում մի հավաքույթում մի փոքրիկ աղջիկ ընտրել էր նրան որպես ընկեր այդ երեկոյան համար, և «Փոստի գրասենյակ» խաղալիս, մութ սենյակում Յուջինը զգացել էր աղջկա գրկում լինելու և նրա շրթունքները իր շրթունքներին հպելու զարմանալի հաճույքը. բայց այնուհետև նման ոչ մի դեպք չէր պատահել: Այս մեկ փորձը ընդունելով հիմք, ՆԱ ԵՐԱԶԵԼ ԷՐ ՍԵՐ, բայց միշտ երկչոտ, զգույշ ու հեռվից: ՆԱ ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ, ԵՎ ՆՐԱՆՔ ԷԼ, ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆԻՑ: Նրանք չէին կարող իրեն հասկանալ...
Թեոդոր Դրայզեր «Հանճարը»
Հ.Գ. Եթե շարունակությունն արդեն հետաքրքրում է, կարող եք սկսել ընթերցել գիրքը::: ♥
Թեոդոր Դրայզեր «Հանճարը»
Հ.Գ. Եթե շարունակությունն արդեն հետաքրքրում է, կարող եք սկսել ընթերցել գիրքը::: ♥
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=468905506486112&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել