Tert.am–ը գրում է.

Համացանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս այն ողբերգական պահը, երբ Չինաստանում բեռնատարի վարորդը թաղում է ոստիկանության աշխատակցին մանրախճի  տակ և այնուհետև փորձում է փախչել, գրում է The Daily Mail-ը:

Ոստիկանությունը կանգնեցնում է բեռնատարի վարորդին՝ կասկածելով, որ նա պատրաստվում է ավելի շատ մանրախիճ տեղափոխել, քան օրենքով թույլ է տրվում:

Մինչ ոստիկաններից մեկը ստուգում է գերծանրաբեռնված բեռնատարը, նրա գործընկերը միջադեպը նկարահանում է իր հեռախոսով:
Երբ ոստիկանը խնդրում է վարորդին ցույց տալ, թե ինչքան ավազ և մանրախիճ ունի իր բեռնատարում, նա բացում է փականը և քարերը թափվում են ուղիղ ոստիկանի վրա:

Վայրկյաններ անց նրա մարմնի կեսից ավելին հայտնվում է սև քարերի տակ:

Մինչ քարերի տակ հայտնված ոստիկանի գործընկերը շտապում է նրան օգնել, բեռնատարի վարորդը փորձում է արագ հեռանալ պատժից խուսափելու համար:

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց, ոստիկանությունը նրան հայտնաբերում է: 

At the start of the clip, the driver forces open the latch to the container and releases a pile of stones

The panicked officer was covered by rubble as his colleague, who had been filming the incident, rushed to help

The lower half of the policemans body was covered by rubble after he had inspected the drivers lorry

At that moment, the lorry driver tried to make a quick getaway - but reports said he was later arrested

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել