Cancellation of a stamp dedicated to the 50th anniversary of Tatul Krpeyan took place at the New Technology Development and Training Centre of HaypostElq.am-ը գրում է.

«Հայփոստի» Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում հոկտեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկը: Բացիկի մարմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Կրպեյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և այլք:

Գագիկ Թադևոսյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի որոշմամբ ի սկզբանե թողարկվում են արցախյան պատերազմում զոհված բոլոր հերոսներին նվիրված բացիկներ՝ հավերժացնելով նրանց հիշատակը: Նամականիշով բացիկը թողարկվել է «Ազգային հերոսներ» շարքի շրջանակներում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել