158919Սիրիայի շուրջ հանդիպմանն ընդհանուր դիրքորոշում է գտնվել բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Դրանք հասարակ բանակցություններ չեն, սակայն դրանք պատմական էին, քանի որ առաջին անգամ բանակցությունների համար սեղանի շուրջ հավաքվել են բոլոր խաղացողները: Ես կարծում եմ, որ մենք ունենք որոշակի ընդհանուր դիրքորոշում, որը կարող ենք զարգացնել ապագայում»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել