Այն, որ ՀՅԴ պատմության ընթացքում բոլոր լավ գործերն ասում եք, որ դա արդեն դաշնակցությանը չի, այլ ողջ հայ ազգի սեփականությունը (ու ես համամիտ եմ դրա հետ, քանի որ ՀՅԴ-ն չունի անջատ պատմություն, դա հենց հայոց պատմությունն է), բա ինչո՞ւ նույն բանը չեք ասում այն դրվագների պահով, որը քննադատում եք: Լավը ձեզնից վերցնենք, վատը պահեք ձե՞զ: Սա՞ է ձեր մոտեցումը: Տղերք (աղջիկներ), բա այդպես ազնիվ եղա՞վ )))
Ես այլ բան կառաջարկեմ. ՀՅԴ-ն արել ու անում է այնքան, որքան կարողանում է, պատկերացնում է ու հասկանում է, մենք մեր արած լավի ու վատի տերն ու պատասխանատուն ենք: Կառաջարկեմ՝ դուք էլ գործ անեք ու ձեր գործով ապացուցեք ձեր՝ այս պահին օդ հնչող խոսքերի ճշմարտացիությունն ու ձեր գործով հարստացնեք հայոց պատմությունը, ու մենք էլ հպարտանանք ձեզնով ու ձեր գործով:
Հաստատվեք ձե՛ր արած որակյալ գործերով, այլ ոչ թե ինքնահաստատվեք ՀՅԴ-ն քննադատելով, այն էլ այն դեպքում, որ հեռու եք պատմավերլուծությունից ու սկզբնաղբյուրներից: