Վիեննայում սկսվել են Սիրիայի հարցով բանակցություններըPanorama.am-ը գրում է.

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ուրբաթ` հոկտեմբերի 30-ին սկսվել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային բանակցությունները: Կոնֆերանսին մասնակցում են 17 երկրների արտգործնախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչները: Deutsche Welle-ի փոխանցմամբ` հանդիպման բացման խոսքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի գտնել առաջխաղացման ուղիներ և ընդգծել է, որ դրան հասնելը «խիստ դժվար» կլինի:

Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բանակցություններից առաջ հայտարարել է, որ իրենց համար գերակա խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է: Նրա խոսքերով` Սիրիայում անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական անցման գործընթաց, քանի որ հենց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա է ընկած սիրիական ողբերգության պատասխանատվությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել