Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 4-ին Փարիզում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը։ Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, նախատեսվում է, որ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը ներկայացնելու է արդեն զեկույցի նախագիծը և տեղի է ունենալու զեկույցի քննարկում և քվեարկություն հանձնաժողովում։
Հիշեցնենք, որ 2014թ․-ի սեպտեմբերի 2-ին ԵԽԽՎ Բյուրոն որոշել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստեր համատեղ զեկույց։
Զեկույցը վերնագրվել էր «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեն զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով հայտնի է ԵԽԽՎ-ում որպես ադրբեջանական խայտառակությունների պարտակող։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԼՂ վերաբերյալ զեկույցի պատրաստման գործընթացը՝ նշելով, որ սա փորձ է Ադրբեջանի կողմից խանգարել Մինսկի խմբի գործընթացին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



