
Այն, որ շպարը հրաշքներ է գործում, արդեն վաղուց գաղտնիք չէ։ Սակայն շպարի միջոցով կերպարանափոխության հարցում անասելի բարձունքների են հասել որոշ... տղամարդիկ։ Բրիտանական «The Daily Mail»-ը հրապարակել է մի շարք «կրքոտ գեղեցկուհիների» լուսանկարներ, ում յուրաքանչյուր հետերոսեքսուալ տղամարդ կիլոմետրերով կշրջանցի։
1. Օրինակ՝ «Քիմ Քարդաշյան» ոճի շպարով այս գեղեցկուհին։ Սուր հայացք, մաշկի իդեալական տոն, անթերի ընդգծված շրթունքներ...

Նույն մարդն՝ ավելի «գոթական» կերպարում...

Առաջին հայացքից միակ բանը, որում կարելի է կասկածել այս օրիորդին, մաշկի թերությունները թաքցնելու ցանկությունն է տոնային քսուկի և դիմափոշու միջոցով։ Սակայն եթե ավելի խորն ես փորփրում... այս չնաշխարհիկ աղջիկը՝ կապույտ աչքերով ու հաստ շրթունքներով, այդքան էլ աղջիկ չէ, այլ Ջեյ անունով մի երիտասարդ է, ով ապրում է Նյու Յորքում։

Ջեյը պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ է զբաղվում արդեն մի քանի տարի շարունակ ու յուրահատուկ էքսպերիմենտներ է անում իր վրա։ Ամենաստացված արդյունքները նա հրապարում է իր Ինստագրամում, որտեղ նա 2500 հետևորդ ունի ու ոչ մի նկար՝ իր իրական կերպարանքով։
2. Ի՞նչ եք կարծում՝ ով է թաքնված շիկահեր գեղեցկուհու կերպարի ներքո։

Այս գեղեցկուհու ինստագրամյան էջն ունի 4 հազար հետևորդ կա։ Եթե մարդիկ իմանային, որ շիկահեր կեղծամի ու հմտորեն արված շպարի տակ սովորական դեռահաս է թաքնված, ապա հավանաբար նրա հետևորդների քանակն ավելի քիչ կլիներ։
Ահա այդ հերոսի իրական արտաքինը.

3. Իսկ այսօր օրիորդն Instagram-ում իրեն Ջուլիա է անվանում։ Միանգամայն կանացի անվանում ու արտաքին, ի՞նչ խոսք։

Կանացի վառ կերպարների այս սիրահարի իրական անունը Թոնի է, և այսպիսի տեսք ունի նա իրականում.

4. Իրեն Բետտի կոչող այս տիկնոջ էջը 9000 հետևորդ ունի։

Շպարվելիս այս «գեղեցկուհին» սովորաբար կրկնօրինակում է երգչուհի Շերի կերպարները, իսկ երբ նա հանրության առաջ հայտնվում է առանց շպարի, ապա նրան անհնար է ճանաչել։ Ու դա զարմանալի չէ, որովհետև իրականում նա այսպիսի տեսք ունի.

5. Ի տարբերություն վերոնշյալ կերպարների՝ փոքրամարմին ու տիկնիկ հիշեցնող Ջեննը ավելի ճչուն կերպար է գերադասում։


Իսկ իրականում բավական է, որ Ջեննը մի թեթև մաքրի իր շպարը, ու բազմահազարանոց երկրպագուների բանակից այլևս ոչ ոք նրան չի ճանաչի...

Մի խոսքով, համացանցով տեսածին վստահելն այլևս հնարավոր չէ, ու այս հնգյակը դրա վառ ապացույցն է։



