ID-ի քարտերով քվեարկելու և չքվեարկելու մասին բանավեճը 2 օր է, ինչ շարունակվում է: Այդ քարտերով քվեարկողների հարցը կարելի է շատ հանգիստ լուծել և կրկնակի քվեարկություն թույլ չտալ: Դրա համար ինչ-որ գերբնական բաներ պետք չեն, ոչ էլ թանաք է պետք:

Թույլ չտալու համար նախ «ՈՉ» ասողները պետք է միասնական ու համաձայնեցված գործեն: «ՈՉ»-ի ճակատը պետք է կարողանա յուրաքանչյուր ընտրատեղամասում գոնե 2 ներկայացուցիչ ունենալ, որոնք կվերահսկեն ընտրությունների ընթացքը: Այսքանից հետո մնում է 2 ցուցակ տպել, որոնցից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցչի առջև, մյուսը՝ իշխանության. մարդը կմոտենա, մի հատ կստորագրի իր անվան դիմաց առաջին ցուցակում, մի հատ էլ՝ երկրորդ ցուցակում: Այսպիսով, կրկնակի ընտրությունը կհավասարեցվի գրեթե 0-ի:

Հ.Գ. Չեմ հասկանում այսքան մեծ շուխուռի պատճառը, եթե հարցի լուծումը կարելի է գտնել մի քանի Ա4 ֆորմատի թղթերի միջոցով:

Հ.Գ.Գ. Ընդդիմությանը գաղափար եմ տալիս, ինձ էլ ինչ տաք՝ տաք:

Հ.Գ.Գ.Գ Իսկ եթե չեք կարողանալու յուրաքանչյուր ընտրատեղամասում գոնե 2 հոգի ապահովեք, ուրեմն ընտրություններն էս գլխից տանուլ եք տվել ու պոպուլիզմով եք զբաղված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել