ԴԱԻՇ-ը մինչև 1․5 մլրդ դոլար է ստացել բանկերի կողոպուտից և նավթի վաճառքից: Այս մասին Sputnik-ին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
«Մեր վերջին գնահատականները, որոնք մենք կարող ենք հրապարակել՝ 500 մլն-ից և 1 մլրդ դոլարի միջակայքում գրավված բանկային ակտիվներ են՝ հիմնվելով 2014-ի տվյալների վրա: Այս տարի ԴԱԻՇ-ն ամսական մոտ 40 մլն դոլար է ստացել նավթի վաճառքից…»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:
Նրա տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ը նաև տարեկան հարյուրավոր մլն դոլար է ստանում շորթումից, հնությունների վաճառքից, մարդկանց գողությունից և օտարերկրյա նվիրատվություններից:
Միաժամանակ, ԴԱԻՇ-ն իր գրոհայիններին ամսական մինչև 1000 դոլար աշխատավարձ է վճարում, որի վրա ծախսվում է տարեկան մինչև 360 մլն դոլար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:



