Թուրքիայում նախընտրական կրքերը թեժանում են, և կուսակցականների նյարդերը տեղիք են տալիս արդեն: Այսօր իշխող վարչակարգին թունդ քննադատության է արժանացրել Իզմիրի քաղաքապետ Ազիզ Քոցաօղլուն: Նա նշել է, որ իշխող կուսակցությունը ցանկանում է երկրում բնակվող այլազգիներին բնաջնջել, տանել կործանման:
«Արդարություն և զարգացում կուսակցությունն անգամ 30 տոկոս ձայն չի հավաքի իր համակիր կուսակցութույնների հետ միասին: Նոյեմբերի 2-ին Թուրքիան ցտեսություն կասի սուլթանյան դարաշրջանին, իսկ եթե փորձեն կեղծել ընտրությունների արդյունքները, ապա ԱԶԿ-ն նոյեմբերի երկուսին կարթնանա ծխի, մրի ու արյան մեջ ողողված պալատում»,-ասել է քաղաքապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



