Շ.Քոչարյան. Զինադադարը խախտողին բացահատելու անհնարինության մասին միջնորդների հայտարարությունները խրախուսում են խախտողինPanorama.am-ը գրում է.

«Միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահատելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտող կողմից նոր սադրանքների իրականցումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր. «Անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները Շփման գծի հատումից հետո ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս միջադեպով անթաքույց կերպով ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև ընդգծում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել