Araratnews.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը հինգշաբթի Ստրասբուրգում լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը ԵՄ երկրներին կոչ է անում դադարեցնել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի «ցանկացած հետապնդում»: Այս մասին RIA Nօvosti-ին հայտնել է վեհաժողովի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Խորհրդարանականները ԵՄ պետություններին կոչ են արել «հրաժարվել Սնոուդենի ցանկացած հետապնդումից, նրան պաշտպանություն տրամադրել և, համապատախանաբար, կանխել նրա արտահանձնումը կամ վերադարձը երրորդ կողմից՝ ի նշան վտանգի մասին տեղեկացնողի և մարդու իրավունքների միջազգային պաշտպանի նրա կարգավիճակի ճանաչման»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սնոուդենը 2013թ. տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ամերիկյան ԱԱԳ-ն զանգվածաբար լրտեսել է ոչ միայն ԵՄ քաղաքացիների, այլև մի շարք եվրոպական ղեկավարների:



