Այսօր՝ թուրքական ժամանակով ժամը 12:46-ին, երկրաշարժ է գրանցվել Վան նահանգի Մուրադիյե գավառում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մուրադիյե գավառի Բերկիրիի Ֆաթիհ գյուղում, 5 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4.8 բալ: Երկրաշարժի հետևանքով կան փլուզումներ, ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել