85 կոնգրեսական ստորագրել է դեսպան Ուորլիքին ուղղված Ռոյսի և Էնգելի համատեղ նամակըArmlur.am-ը գրում է.

Երեկ երեկոյան, 85 կոնգրեսական ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին միասնական նամակ հղեցին՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նամակը, որ հեղինակել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (Հանրապետական, Կալիֆորնիա) և բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք) կոչ է անում դեսպան Ուորլիքին «հրապարակայնորեն դատապարտել շփման գծում կոնկրետ ագրեսիայի գործողությունները: ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի վաղեմի սովորությունը արձագանքելու յուրաքանչյուր նոր հարձակմանը բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով չկարողացավ մեղմել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը ​​ վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի¦, – նշվում է նամակում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել