Նույնականացման քարտերի օգտագործումը շարունակում է մնալ վիճահարույց թեմա և ռիսկային գործոն կրկնաքվեարկությունների համար, քանզի, ցավոք, ոչ բոլոր ընտրական տեղամասերում ընդդիմությունն ունի հանձնաժողովի անդամներ և վստահված անձիք, և այդպիսի տեղամասերում հանգիստ կարելի է իրականացնել այդ կրկնաքվեարկությունը, եթե անգամ տվյալ տեղամասում այդ անձի անունը չկա։ Ընտրությունների վերահսկողական մեխանիզմները մեծ մասամբ կախված են հանձնաժողովի անդամներից, ուստի ընդդիմադիր հանձնաժողովի անդամները պետք է լրջագույնս մոտենան իրենց աշխատանքին։ Ցավոք, այսօր ժողովրդի մոտ 80%-ը անգամ չի ընթերցել նախագիծը և ակնկալել անտեղյակ հասարակությունից լուրջ ընդվզումներ շատ բարդ է, սակայն նաև հնարավոր։ Ուստի, պետք է պատրաստ լինել ցանկացած ելքի և ունենալ լուրջ վերահսկողության մեխանիզմներ։ Իսկ ինչ վերաբերում է մատը թանաքոտելու մեթոդով կրկնաքվեարկությունների բացառմանը, դա շատ պրիմիտիվ և ոչ քաղաքակիրթ մեթոդ է, և այն երկրները, որոնք նման բան օգտագործել են, երբեք չափանիշ հանդիսանալ չեն կարող մեր երկրի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=442936582556617&set=a.106693819514230.7658.100005208365629&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել