unnamed-(3)ՀՀ կառավարությունը հաստատեց 2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ Գործադիր նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներից, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ձմեռային զորակոչը կանցկացվի 2015 թվականի նոյեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել