ՖԲ-յան հերթական դիմումս ուղղում եմ բոլոր այն քաղաքական ու հասարակական ուժերին և դեմքերին, ովքեր հանդիսանում են շահագրգիռ կողմ Սահմանադրության փոփոխությունների կամ անփոփոխ մնալու հարցում:
Ես սկսում եմ մի հեռուստատեսային նախագիծ, որին առաջարկում եմ մասնակցել «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին: Նախագիծն իր ձևաչափով ռեալիթի շոու է: Այսինքն՝ 20-22 օրերի ընթացքում, ճանապարհորդելով ողջ Հայաստանով, «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներն ուղիղ եթերում օրական 10-12 ժամ կկարողանան կազմակերպել իրենց քարոզարշավը: Կարծում եմ՝ ավելի լավ հնարավորություն՝ ՀՀ քաղաքացիներին բացատրելու իրենց ճշմարիտ լինելն ու դիմացինի սխալները մատնանշելը, մեր քաղաքական ուժերը երբևէ չեն ունեցել: Հենց այստեղ էլ մեր քաղաքացիները կարող են համոզվել՝ ինչու «Ոչ» կամ ինչու «Այո»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1022099531165944?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել