Panorama.am-ը գրում է.
Դսեղի և Եղեգնուտի անտառների վիճակը վախեցնող էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համահայկական Բնապահպանական Ճակատի (ՀԲՃ) համակարգող խմբի անդամ Լևոն Գալստյանը՝ տեղեկացնելով, որ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում առաջին այցելությունը Լոռու մարզ էր:
Նրա խոսքերով, անտառներում տեսած իրավիճակն իրեն ուղղակի զարմացրել է. «Դսեղում 600 անօրինական հատված ծառ հայտնաբերեցինք, տարբեր տեսակի, տրամագծի և վաղեմության: Եղեգնուտում՝ շուրջ 500 հատված ծառ: Ցավոք սրտի չտեսանք որևէ կնիք, որը որ ցույց կտար գոնե, որ դրանցից մի մասը օրինական է հատվել»:
Նա նկատեց՝ այն ինչ որ կատարվում է մեր անտառներում, մոտակա 30-50 տարիների ընթացքում բերելու է լուրջ խնդիրների. «Անտառը միայն վառելափայտ չէ, այլ ունի շատ ու շատ այլ նշանակություններ՝ էկոհամակարգի պահպանման, նաև սողանքապաշտպան»:
Հանդիպմանը ներկա ՀԲՃ համակարգող խմբի անդամ Անի Խաչատրյանի խոսքերով էլ, պատկան մարմինները, եթե ցանկություն ունենան բացահայտելու, շատ հեշտությամբ կարող են բացահայտել այդ ապօրինությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



