5  «Երկրորդ միացյալ օպերատիվ խումբ», Կանադա

Via galleryhip.com

«Երկրորդ միացյալ օպերատիվ խումբը» ստեղծվել է 1993թ.-ին և 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության դեպքից հետո այն ընդլայնվեց՝ դրա անդամների թիվը հասցնելով մի քանի հարյուրի։ Այն կազմված է Կանադական ռազմական ուժերի անձնակազմից։ Նրանք ուղեկցում են կարևոր անձանց ու ապահովում այնպիսի կարևոր իրադարձությունների անվտանգությունն, ինչպես, օրինակ, Ձմեռային օլիմպիական խաղերն են։ Նրանք քողարկված գործողություններ են իրականացրել աշխարհի շատ թեժ կետերում՝ Իրաքում պատանդներին ազատելուց մինչև Բոսնիայում սերբ դիպուկահարներին հայտնաբերելն ու վնասազերծելը։ Աֆղանստանում այս ուժերի կողմից իրականացվող գործողությունները հիմնականում հսկվում են, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են եղել այստեղ իրականացվող առաքելություններին դեռ մինչև շատ ցամաքային գործողությունների մեկնարկը և աշխատել են այլ հատուկ ծառայությունների հետ միասին, ինչպես, օրինակ, ամերիկյան նավատորմի «Փոկերի» հետ։ Նրանց իրականացրած գործողությունների գաղտնիությունն այնքան բարձր է, որ նույնիսկ Կանադայի վարչապետն անտեղյակ էր վաղ շրջանում Աֆղանստանում նրանց ներգրավվածության մասին։

 4  «Ալֆա խումբ», Ռուսաստան

Կասեք՝ «իսկ Սպեցնա՞զը»։ Իրականում Սպեցնազը, որպես այդպիսին, նման ցանկերում նշելը սխալ է, քանի որ դա Սովետական կամ ռուսական հատուկ ծառայությունների ընդհանուր անվանումն է։ Այդ հատուկ ծառայությունների մաս է կազմում «Ալֆա խումբը»։ Այս ուժերը կազմավորվեցին 1970-ականների կեսին և հայտնի դարձան Աֆղանստանի ներխուժման ժամանակ, որի ընթացքում «Ալֆա խմբի» անդամները հարձակվեցին Քաբուլի նախագահական պալատ՝ ոչնչացնելով շենքում գտնվող բոլոր շնչավորներին։ 1985թ.-ին խումբն առաքելությամբ մեկնեց Բեյրութ՝ Սովետական դիվանագետներին փրկելու նպատակով։ Երբ դիվանագետները սպանվեցին, «Ալֆա խումբը» ենթադրաբար հետապնդեց ու հայտնաբերեց պատանդ պահած ահաբեկիչների հարազատներին ու նրանց ավելի մանր մասնիկներով վերադարձրեց նրանց ընտանիքներին՝ որպես հաղորդագրություն ահաբեկիչներին։ «Ալֆա խումբը» մասնակցել է տարբեր հակաահաբեկչական գործողությունների, ինչպես, օրինակ, 2002թ.-ին Մոսկվայի թատրոնի գրավումն ու 2004թ.-ին Բեսլանի դպրոցի գրավումը։

 3  «Շայեթեթ 13», Իսրայել

Via ordnungspolizei.org

Հատուկ ծառայությունների իսրայելական խմբավորում «Շայեթեթ 13»-ը կապված է իսրայելական նավատորմի հետ։ 1948թ․-ին ստեղծվելուց հետո այս ծառայությունները մասնակցել են բոլոր իսրայելական կարևոր ռազմական առաքելություններին ու պատերազմներին՝ պատանդների փրկարարական առաքելությունից ու հակահաբեկչական գործողություններից մինչև հետախուզական գործողություններ իրականացնելով։ «Շայեթեթ 13»-ի անդամ լինելու համար անհրաժեշտ է անցնել 20 ամիս տևողությամբ մարզումներ, որի ընթացքում թեկնածուներն ամենածանր հոգեբանական ճնշումների ու ֆիզիկական փորձությունների միջով են անցնում մինչև հատուկ հիմնական մարզումներին մասնակցելու հնարավորություն ստանալը։ Նրանց ամենանշանակալի ռազմական գործողությունը 1972թ.-ի Մյունխենի օլիմպիական խաղերից հետո իսրայելացի ատլետների վրա հարձակում գործած անձանց հայտնաբերման ու վնասազերծման գործողությունն էր։

 2  ԱՄՆ նավատորմի «Փոկեր»

Via wonderfulengineering.com

ԱՄՆ նավատորմի «Փոկերը» ամերիկյան հատուկ ծառայությունների խումբ են, որոնք ստեղծվել են 1926թ.-ին և գրեթե առասպելական համբավ ձեռք բերել այսօր։ Մասնակիորեն սա կապված էր «Neptune Spear» օպերացիայի հետ. առաքելություն, որի ժամանակ «փոկերը» 2011թ.-ի մայիսին թռան Պակիստանի Աբբոթաբադ բնակավայր ու սպանեցին Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին։ «Փոկերը» բարձր համբավ ունեն, և դրանց մաս կազմելու համար մեծ ֆիզիկական ու մտավոր ուժ է պահանջվում։ Նախապատրաստական զորավարժությունները մեկ տարի են տևում, և շատ դիմորդներ չեն կարողանում անցնել ֆիզիկական պահանջների թեստը, ոը ներառում է լող, ձգումներ, վազք, որոնք պետք է անել խիստ կարճ ժամանակահատվածում։ Սա անցնելուց հետո միայն հնարավորություն են ստանում մասնակցելու ընդհանուր զինվորական պատրաստականությանը, որը հնարավորություն է տալիս մասնակցել հատուկ ռազմավարժություններին։ Այս ամենը վստահեցնում է, որ «Փոկերի» անդամները ֆիզիկապես ու մտավոր առումով նախապատրաստված են և պատրաստ են իրականացնելու աշխարհի ամենադժվար ռազմական առաքելությունները։

 1  Օդային հատուկ ծառայություններ, Բրիտանիա

Via mirror.co.uk

Բրիտանական օդային հատուկ ծառայությունները ստեղծվել են 1941թ.-ին որպես ուժ, որը կարող էր գործել Գերմանիայի և Իտալիայի ռազմական գծերի հետևում և աջակցել օկուպացիոն ուժերի դեմ դիմադրություն ցույց տվող շարժումների դեմ պայքարում։

Ծառայությունը կազմված է բրիտանական ռազմական ուժերի օդուժի անձնակազմից։ Ֆիզիկական պահանջները խիստ են ու պահանջում են ծանր մարզումներ։ Թեկնածուները 65 կիլոմետր տարածքով պետք է քայլեն 20 ժամվա ընթացքում, պետք է նաև կարողանան 3,3 կմ տարածք լողալ մեկուկես ժամում, 6,5 կիլոմետր վազել կես ժամում։ Այս ամենից հետո նրանք պետք է բաց թողնվեն ջունգլիներիում ու սովորեն գոյատևման ու տեղորոշման հմտություններ ձեռք բերել, որից հետո նրանք պետք է կարողանան դիմադրել գոյատևման վարժանքներին։ Վերջնական թեստն իրենից ներկայացնում է 36 ժամ տևողության հարցաքննություն, որը միտված է կոտրելու թեկնածուի կամքը։ Այս փորձություններն անցնելուց հետո է միայն, որ թեկմնածուները հնարավորություն են ստանում մասնակցելու հետագա մարզումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել