Germania - Brandenburg Gate - BerlinAraratnews.am-ը գրում է.

Հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակում Բեռլինի Կառլսհորստ շրջանի մշակույթի տանը բեմադրվել է ներկայացում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա:

Բեմական ընթերցանությունը պատմում է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վառ կերպով պատկերել է ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելն իր վեպում։ Ներկայացման ժամանակ ընթերցանության միջոցով ներկայացվել են վեպի ամենահուզիչ եւ ամենահետաքրքրական հատվածները:

Հայ-գերմանական մշակութային օրերը խթանում են ոչ միայն գերմանական և հայ մշակույթների միջև փորձի փոխանակումը, այլև նպատակ ունեն հիշեցնելու 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել