Tert.am-ը գրում է.
Ոչ մի բան էլ գյուղացիները չեն թափում, ապատեղեկատվություն մի տարածեք. այսպես արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչո՞ւ այս տարի առաջացավ գյուղմթերքի մթերման խնդիր, տոննաներով փչացան խաղողը, վարունգը, ծաղկակաղամբը, նուռը:
Պնդմանը, թե մթերքը չմթերելու ու փչանալու վերաբերյալ պատմում են հենց գյուղացիները, նախարարը պատասխանեց. «Իրենք շատ բան են ասում, ոչ մի բան էլ չեն թափում, մթերումները շարունակվում են, արդեն ավարտին են մոտենում խաղողի մթերման աշխատանքները: Վայոց ձորի մարզում ընդամենը մի քանի տոննա խաղող է մնացել մթերելու, որը երեք-չորս օրվա ընթացքում կավարտվի: Ամեն օր մթերումները շարունակվում են, ոչ մի խնդիր չկա: Գիտեք ինչ՝ շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ ա նշանակում՝ փչանում ա, կարող ա լավ չեն պահում, փչանում ա»,- ասաց Սերգո Կարապետյանը:



